Այս պահին Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Արցախի դիմաց տրվող վճարը՝ փշրանքների տեսքով
Այն նուն Եվրոպան, որը պատերազմ սկսելու կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար, որը լուռ հետևեց՝ ինչպես է Ադրբեջանը օկուպացնում ամբողջ Արցախը (բնականաբար համարելով Ադրբեջանի իրավունքների օրինական վերականգնում), որը լուռ հետևեց Արցախի ամբողջական շրջապատմանն ու ամբողջական հայաթափմանը, հիմա 30 արծաթն է շպրտում Նիկոլ Փաշինյանի երեսին հայրենավաճառության ու հայրենադավության դիմաց։
Իհարկե, քաղաքական վեկտորը կարելի է փոխել, ոչ մի քաղաքական դաշինք հարատև չի լինում, Ռուսաստանն էլ սուրբ կով չէ, սակայն պատմության անեծքին են արժանանալու բոլոր նրանք, ովքեր այդ ամենն արեցին՝ երկիրը թուրք-ադրբեջանական շահերին հանձնելու գնով ու բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ, թեկուզ լռությամբ աջակցեցին հայրենամատնությանը։
Ի դեպ, Արևմուտքի հոխորտանք այս օրերին Ադրբեջանի հասցեին ընդամենը մի բան է նշանակում։ Դու լուծել ես քո խնդիրը, այն է՝ «վերադարձրել ես» Արցախը, դեռ մի բան էլ ավելին, մենք լուծելու ենք մեր խնդիրը․ Ռուսաստանին դուրս ենք մղում Հայաստանից։ Այս պահին ավելին անելու քարտ բլանշ մենք քեզ չենք տալիս, ինչը կարող է հակառակ էֆեկտն ունենալ մեր շահերի համար։