Իշխանափոխությունից հետո կուսումնասիրվեն բոլոր որոշումները, հասկանալու համար, թե ինչ շահագրգռվածություն է եղել

ՊՆ-ն կարևոր առաջնահերթություններ չի ունեցել, դժվար է իշխանության մոտեցումներում տրամաբանություն գտնել։ Կարծում եմ, որ գույքերի օտարումը պետք է բխեր ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգից։ Քանի որ ՀՀ-ն այդպես էլ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ չունեցավ և իշխանությունը սահմանափակվեց 1-2 օրինագիծ որպես բարեփոխում ներկայացնելով, բնական է, որ քննարկելու և վերլուծելու հնարավորություն չկա։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ՊՆ-ի կողմից 71 միավոր գույքի օտարման հարցին։

«Պետք է ուսումնասիրվեն բոլոր որոշումները և հասկանալ՝ կոնկրետ գործողության կամ հայտարարության հիմքում ինչ շահագրգռվածություն է եղել»-ասաց Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք իշխանափոխությունից հետո այս հարցով իշխանությանը մեղադրանք ներկայացվի, ինչպես իրենք Սեյրան Օհանյանին են ներկայացնում։