Որքան էլ քաղաքականությունը հենված լինի ռացիոնալ գործողությունների ու փաստերի վրա, երբեմն գործում է «ով ինչ ցանի, այն էլ կհնձի» սկզբունքը

Լա՞վ է արդյոք, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհվում են կանայք, երեխաներ և, առհասարակ, խաղաղ բնակչությունը․ իհարկե՝ ոչ։

Բայց ո՞րտեղ է գրված, որ իսրայելցի կանայք կին են, հայ կանայք՝ ոչ, ո՞վ է ասում, որ իսրայելցի երեխաները երեխաներ են, իսկ հայ երեխաները՝ ոչ։ Որքան հիշում ենք, խաղաղ բնակիչներն ամենուր են լինում այդպիսին՝ անկախ ազգությունից կամ քաղաքացիությունից։

Սակայն, երբ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը իրենց կողմից մատակարարված զենքերով սպանում էր հայ կանանց ու երեխաներին, հրթիռակոծում էր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հայկական բնակավայրերը, Իսրայելի կողմից ոչ միայն չհնչեցին քննադատական խոսքեր, այլև շարունակեցին մահաբեր զենքերի մատակարարումը իրենց «եղբայրներին»՝ ադրբեջանցիներին, ու շնորհավորեցին նրանց հաղթանակը։

Այնպես որ, Բենյամին Նեթանյահուի լացուկոծը, թե հրթիռակոծվում են Իսրայելի բնակավայրերը, զոհվում են քաղաքացիական անձիք, գրոշի արժեք չունի։ Իսրայելը ստանում է այն, ինչը սերմանել է ու հովանավորել, իր մաշկի վրա է զգում այն, ինչը ֆինանսավորել է ու մատակարարել։

Ու եթե նրանց համար մեր հայրենակիցների զոհերի քանակն ընդամենը վիճակագրություն է, ապա մենք նույնպես հանգիստ կսպասենք փաստելու նրանց մոտ ստացվող վիճակագրությունը։

Վերջապես, Իսրայելն առաջնորդվում է Հին Կտակարանով, իսկ այնտեղ հստակ գրված է՝ «աչք աչքի դիմաց, ատամ ատամի դիմաց, կյանք կյանքի դիմաց»։