Իրանն աջակցում է պաղեստինցի արմատականներին
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա Ջրհեղեղ» գործողությանը, որը սկսել են Իսրայելում պաղեստինցի արմատականները: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին։
«Մենք աջակցում ենք «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողությանը, որը հպարտանալու առիթ է, և մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այս գործողության մեկնարկի կապակցությամբ»,- հայտնում է ISNA-ն՝ մեջբերելով խորհրդականի խոսքերը:
«Մենք նրանց կողքին կլինենք մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»,- ասել է նա։