Բաքուն անընդունելի է անվանել Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը

Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Փարիզը համաձայնել է պայմանագիր կնքել Երևանին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։ Երևանում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր նաև, որ պաշտոնապես դիմել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ընդլայնելու և նրա մանդատը ուժեղացնելու առաջարկով։

Մենք անընդունելի ենք համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը։ Ինչպես նաև, Ֆրանսիայի այն պնդումը, թե տարածաշրջանն ինքնակամ լքած հայ բնակիչները բռնի տեղահանվել են, անհիմն է և հակասում է ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնախմբի և այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը և ուղղված է համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելուն»։