Բաքվում մեկնարկել են եռակողմ զորավարժություններ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Ինչպես նշվում է Արդբեջանական Գերատեսչության հայտարարության մեջ՝ նպատակը երեք երկրների զինված ուժերի միջև փոխհամագործակցության և համահարթեցումն ու ամրապնդումն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Eternity-2023 զորավարժությունները մեկնարկել են Ադրբեջանի պաշտպանական ազգային համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում:
Տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում իրականացվելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ ՝ երեք երկրների զինծառայողների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 6-ը: