Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գաղափարական նույն հայրն ունեն
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գաղափարական նույն հայրն ունեն (հատուկ լյումպեն մասսայի համար շեշտեմ, որ խոսքս նրանց ֆիզիկական ծագումնաբանության մասին չէ)։ Որքան էլ այդ երկուսի հռետորաբանության մեջ որոշակի տարբերություններ լինեն, գործողությունների հաջորդականությունը հանգեցնում է նույն արդյունքին։
Նախ, նախքան 44-օրյա պատերազմը Փաշինյանն իր հայտարարություններով հող նախապատրաստեց Ալիևի համար լայնամասշտաբ պատերազմ սկսելու, մինչ այդ հետևողականորեն փչացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ, արժեզրկելով բանակն ու վարկաբեկելով հաղթանակած գեներալներին։ Հայ գեներալների ու ռազմական գործիչների միաժամանակյա վարկաբեկման քաղաքականություն վարում էր նաև Ալիևը։
Պատերազմի ընթացքում հնարավորություն ունենալով կանգնեցնել այն, իր գործողություններով մոտեցրեց մեզ համար վատթարագույն հանգրվանին։
Պատերազմից որոշ ժամանակ անց կալանավորեց հայ գեներալների ու գործիչների, որոնք անցանկալի էին իրեն։ Ալիևը հայ գեներալների ու գործիչների գերեվարեց Փաշինյանից հետո։ Այս դեպքում տարբերությունը միայն ժամանակագրությունն է։
Երկուսն էլ միաժամանակ չէին ընդունում Արցախի ոչ միայն անկախությունը, այլև ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Բացի ինչ որ անվտանգության ու իրավունքների հարցերից, Նիկոլ Փաշինյանը երբևէ չի խոսել Արցախի որևէ կարգավիճակից։ Այլ խոսքով երկուսն էլ, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը աներկբա ընդունել են, որ Արցախն Ադրբեջան է և վերջ։
Վերջապես երկուսի միասնական գործողությունների արդյունքում հազարամյակների մեջ առաջին անգամ Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։
Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյան