Կրակոցներ Սյունիքում. հայրն ու 2 որդիները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն, վերջինս էլ ինքնաձիգից կրակոցներ է արձակել

Սեպտեմբերի 17-ին Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Կավարտ» թաղամասում կրակոցներ են հնչել: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Կավարտ» թաղամասի իր տան բակում «Դավիթ Բեկ» թաղամասի բնակիչներ 45-ամյա Դավիթ Ա.-ն, 20-ամյա Գոռ Ա.-ն և 18-ամյա Շանթ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալեքսեյ Գ.-ի հետ, որի ընթացքում, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել նրան ու դրանից հետո Ալեքսեյ Գ.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից նրանց վախեցնելու համար դեպի օդ կրակոցներ է արձակել:

Կայքի տեղեկություններով՝ Գոռ և Շանթ Ա.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Դավիթ Ա.-ն նրանց հայրն է: