Օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է․Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը տարածաշրջանում գործերի վիճակը բարդացնող գործոն է: Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենարադյունավետ ուղիներն են: