«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Լաչինի միջանցք
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Լաչինի միջանցք
«Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։
Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ այնտեղ թույլ չեն տալիս անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է»,- նշված է կազմակերպության պաշտոնական թվիթերում։