Մենք աղավաղել ենք անգամ 2020թ․-ի Նոյեմբերի 9-ի հայտարարությունը
Մենք աղավաղել ենք անգամ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը։ Դեգրադացրել ենք այն ու աշխատացրել մեր դեմ։ Այդ պայմանագիրն իր սկզբնական տեսքով այլևս գոյություն չունի։ Կա շատ ավելի վատ վիճակ, որը հակասում է պայմանագրի սկզբնական տեքստին ու այդ ամենը կատարվել է ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով 24News-ի այն հարցին, արդյո՞ք Հայաստանի կողմից կնդունվի արգործնախարարների եռակողմ հանդիպման նոր առաջարկը։
«Պայմանագրում ասվում էր, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ գտնվում են, սակայն այդպես չեղավ։ Իշխանությունները բացատրում են, որ այլ ճանապարհ չկար, սական բացահայտվեց, որ գաղտնի, բանավոր պայմանավորվածություններ էլ ունեն, որոնցից մեկն էլ Սյունիքի ճանապարհն էր, որը տվեցին»,-հավելեց Ռոստամյանը։