ՌԴ-ն Թեհրանի և Բաքվի հետ բանակցում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորության շուրջ

Մոսկվան բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ առկա ենթակառուցվածքների կիրառմամբ Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան, իսկ հետագայում Իրան արտահանելու հնարավորության շուրջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս պահին պարզապես դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ, այնուհետև Իրան, իսկ հետագայում, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Ինչպես ընդգծել է ՌԴ էներգետիկայի նախարարը, առաջին փուլում Մոսկվան պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ առկա ենթակառուցվածքներն օգտագործելու շուրջ՝ խուսափելով նոր շինարարությունից։

Նա նաև շեշտել է, որ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրված են դրա կանքի կոչմամբ։