Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը. Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյան

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է համապատասխան մրցույթ անցկացնել 250 էլեկտրոավտոբուսների ներկրման համար։

Էլեկտրոավտոբուսները կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի մանուշակագույն ավտոբուսներին, որոնք այս պահին շարժակազմի բացակայության պատճառով պատշաճ ծառայություններ չեն մատուցում։