Լարվածությունը նվազեցնելու համար Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ

Լարվածությունը նվազեցնելու համար Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում են կառավարությունից։

Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին: