Արցախի պատգամավորների ընտրությունն այս երկուսի մեջ է՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս, անկախություն, թե՞ ինտեգրացիա, Արցախ, թե՞ Ադրբեջան
Արցախի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։ Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն։ Ես լիահույս եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Դա է պահանջում Արցախի անվտանգությունը, դա է պահանջում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսական շահը։ Այս մասին գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Հակառակ կողմում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի մեջ՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս։ Անկախություն, թե՞ ինտեգրացիա։ Արցախ, թե՞ Ադրբեջան։
Ես ուզում եմ, որ քվեարկության պահին պատգամավորները լավ հասկանան, թե պատմական ինչ մեծ պատասխանատվություն կա իրենց վրա դրված։ Ու Աստված ոչ արասցե, եթե առաջնորդվեն ոչ թե արցախահայության, այլ Ալիևի թելադրանքով։ Արցախն, իհարկե, այդ հարվածին էլ կդիմանա։ Բայց իրենք՝ երբեք…»,-գրել է քաղաքագետը։