Ավինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. «GALLUP International association»-ի հարցման արդյունքները
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, թե ինչպե՞ս են քվեարկելու երևանցիները առաջիկա ավագանու ընտրություններին։ Հարցումներին մասնակցել է 800 երևանցի:
Հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է ՔՊ–ի և Տիգրան Ավինյանի, 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» ու Հայկ Մարությանի օգտին։
5,1 տոկոսը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ ,3,4 տոկոսը «Հանրապետություն» կուսակցությանը և Արտակ Զեյնալյանին, 3,6 տոկոսը «Հանրային ձայն» կուսակցության Արտակ Գալստյանին, 3,8 տոկոսը «Ապրելու երկիր» կուսակցությանը և Մանե Թանդիիլյանին, 3,3 տոկոսը «Լուսավոր Հայաստանին» և Դավիթ Խաժակյանին։
22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։