Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը։ Ամեն դեպքում, դա չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», – լրագրողներին ասել է Պեսկովը։