Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից․ Հաջիև

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը ներողություն խնդրեր Ադրբեջանից անցյալում տեղի ունեցած վայրագությունների համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում:

«Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ-Խանքենդի ճանապարհը։ Այն արդյունավետ է և ունի նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու ղարաբաղյան տարածաշրջան, քանի որ Ադրբեջանը վերակառուցել է այն:

Ներկայում Լաչին-Խանքենդի ճանապարհը շահագործվում է և գործում։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կոմիտեն ավտոշարասյուններ է անցկացնում այս ճանապարհով։

Մենք առաջարկում ենք բացել Աղդամ- Խանքենդի ճանապարհը։ Դա կապահովի ինտեգրումը, Ադրբեջանը կունենա ուղիղ մուտք դեպի Խանքենդի և կապ ղարաբաղցի հայերի հետ, որոնք հնարավորություն կունենան օգտագործել Ադրբեջանի հիմնական ճանապարհային համակարգը՝ հասնելու Ադրբեջանի այլ շրջաններ», – ասել է Հաջիևը: