Թուրքիան ու Պակիստանը սկսել են «Աթաթուրք» համատեղ զորավարժությունները
Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։ Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։