Մայրը ծեծել է դստերը, ապա իր մյուս երեխաներին ստիպել միզել նրա վրա․ ոստիկանությունն ու ՄԻՊ-ը զբաղվում են

Երեկ համացանցում հրապարակվեց տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մայրն իր անչափահաս դստեր նկատմամբ բռնություն կիրառում, նրան հարվածներ հասցնում, մերկացնում, ապա իր մյուս անչափահաս երեխաներին ստիպում միզել քրոջ վրա։ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ  յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ 

Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։

Ոստիկանությունից էլ հայտնում են, որ տեսանյութին ծանոթ են, այս պահին ուսումնասիրում են այն։