ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երևանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի և թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին և Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերևից» հրահանգ է իջել` անողոք լինել։

Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունիպետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի առանց գլուխ պահելու»։