Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ծանր վիրավոր ունենք

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։