Երևանում սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն․ խորհուրդ է տրվում շատ ջուր խմել

Խորհուրդ է տրվում այսօր՝ ժամը 12:00-18:00-ն, չլինել դրսում․ Երևանում սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն։

Սաստիկ շոգի պատճառով առողջությունը չվնասելու համար բժիշկները խորհուրդ են տալիս մեծ քանակությամբ՝ օրական 2-3 լիտր հեղուկ օգտագործել։