«Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը շանտաժի միջոցով գումարներ է կորզում արցախցիներից

«ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին և, թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները:

Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։

ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը`

(047) 94-21-16»,- ասվում է հայտարարությունում: