Կրակոցներ Երեւանում. գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 39-ամյա Արսեն Հովսեփյանն է:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի մոտ անհայտ անձը կրակել է Ա. Հովսեփյանի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոցում մահացել է:

Դեքպի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք: