Արմավիրում 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքում հայտնաբերել են 25-ամյա երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպաություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։ Նա վերջերս էր վերադարձել Եվրոպայից։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։