ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային սանավիացիայով տեղափոխել են Երևան

Օգոստոսի 3-ին, Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ձիավարը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ սանավիացիայով՝ Երևան։