Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված` դիմել է միջազգային հանրությանը
Հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված` դիմել է միջազգային հանրությանը:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
120.000 հայեր հերոսաբար պայքարում են իրենց տներում ապրելու իրավունքի համար՝ չնայած վառելիքի, բժշկական օգնության, հիգիենայի պարագաների, սննդի և այլնի բացակայության։
30 000 երեխա, 20 000 ծեր, 9000 տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող անձ, 2000 հղի կին ստիպված է ապրել անմարդկային պայմաններում։ Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում` ողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։
Ես կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին և, մասնավորապես, ՄԱԿ-ինաչք չփակել մարդկության դեմ ուղղված այս աղաղակող հանցագործության վրա և միջոցներ ձեռնարկել հնարավորինս արագ ապաշրջափակելու կյանքի ճանապարհը»,- «Ինստագրամ»-ի իր էջում նշել է Դումիկյանը: