Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում

Ադրբեջանի դատախազությունը Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել այդ երկրի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության բռնի տեղանահում) հոդվածներով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։