Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը:
Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել է Կոստանյանը: