Իշխանականները Եռաբլուրում ձևական ծնկի չէին իջնի, եթե պատերազմի ժամանակ զինվորի կողքին լինեին
Այսօր բանակի տոնն է, բանակը միշտ մեզ համար եղել է գործող, կենդանի էակ և պետք է նրա ծնունդը շնորհավորել և որքան էլ այն վիրավոր լինի, ցանկանալ առողջություն։ Ցավոք սրտի, վերջին տարիներին բանակին հարվածել են թիկունքից, այս պատերազմը եղել է դավադիր և պետությունը չի օգնել բանակին։ Այսօր յուրաքանչյուրիս գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ է պաշտպանել։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իշխանականները Եռաբլուրում ձևական ծնկի չէին իջնի, եթե պատերազմի ժամանակ զինվորի կողքին լինեին։ Բանակը նրանց համար խորթ է, բանակի կայացման գործում նրանցից շատերը ոչինչ չեն արել, շատերը բանակում չեն ծառայել, խորթ է, որովհետև այլ պայմանավորվածություններ ունեն»,-հավելեց Օհանյանը։