Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ին ժամը 00:05 -01:40-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։