Մոսկվան կոչ է արել Բաքվին շտապ բացել Լաչինի միջանցքը․ ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ճգնաժամը կարող է իր հետ բերել ամենադրամատիկ հետևանքները․ Մոսկվան կոչ է արել Բաքվին շտապ բացել Լաչինի միջանցքը,- այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ․

«Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով վերսկսելու, ինչպես նաև էներգամատակարարումը վերականգնելու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։