Եթե գնանք Բաքու, նրանք մեզ հետ միայն մեկ հարց են քննարկելու՝ ինտեգրացիա, ուրիշ ոչինչ. Արցախի նախագահ

Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին, բայց պետք է հաղթահարենք դրանք։ Այս մասին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ասում են՝ 6 օր հետո բունտ է լինելու։ Դե եթե բունտ է լինելու՝ գնացել, հանձնվեք Ադրբեջանին։ ԱՀ ԱԺ-ում այս մասին հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ընկերներ, մենք պետք է գիտակցենք ու հասկանանք, որ շատ ավելի մեծ դժվարություններ են լինելու։ Մի ամիս առաջ հանդիպումներից մեկում ասում են՝ ձմեռը ոնց ենք անցկացնելու։ Ես չգիտեմ, թե ձմեռը ոնց ենք անցկացնելու, որովհետև չգիտեմ՝ ինչ ռեժիմ է լինելու, հեղուկ գազ կարողանալու ենք բերել, թե ոչ, հոսանքի հետ կապված ինչպիսի հնարավորություններ են առաջանալու։ Չգիտեմ, թե քանի ժամ է լույս լինելու։ Գազ լինելու է, թե չէ՞, համոզված եմ, որ չի լինելու, ժողովուրդ։ Բայց այն, որ մեր ներքին արտադրանքի և ծառայությունների ծավալն ավելացնելու առումով բավարար աշխատանք տարվել է՝ միանշանակ է»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է գազ ու հոսանք տալ՝ պայմանով, որ Արցախի պատվիրակությունը գնա Բաքու։

«Հիմա հարց է՝ ինչու չգնալ Բաքու։ Որովհետև Բաքուն մեզ հետ այսօր մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման։ Երկրորդ թեմա չկա»,- ասաց նա։