Ճամբարակում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է 2-ամյա երեխայի գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գանգի հիմնի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է բերվել Չարենցի փողոցից և նա 2-ամյա Դիաննա Ա.-ն է:
Բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա երեխային տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, որը հայտնել են նաև ծնողները, ենթադրաբար, տան ննջարանում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է երեխայի գլխին: