Դանակահարություն՝ Քարակերտի կարաոկե-դիսկո ակումբում, կա 1 զոհ, 2 վիրավոր

Հուլիսի 3-ին, Ժամը 05։25-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազնագ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ մեկն էլ մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։
Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել են Քարակերտ գյուղի կարաոկե-դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ին Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23․-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ։
Այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին և Քերոբ Հ-ին։