Թբիլիսիի ոստիկանությունը Արսենիձեի՝ հայ ազգի հասցեին հնչեցրած սպառնալիքը հանցագործություն չի համարել
«2023թ․ի հունիսի 30-ին Թբիլիսիի ոստիկանությունից, ի պատասխան Թբիլիսիի դատախազության 2023թ․ի մայիսի 16-ին ներկայացված դիմումի, մեզ հայտնեցին, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած բացահայտ սպառնալիքը Վրաստանի քրօրենսգրքով հանցագործություն չի համարվում, և մերժում ստացանք նրա նկատմամբ պատիժ նշանակելու»։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի հայ համայնքը։
«Տեղեկացնում ենք, որ մենք համաձայն չենք այս որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել։
Հիշեցնենք, որ միաժամանակ Վրաստանի մասշտաբով շարունակվում է ստորագրահավաքի գործընթացը՝ հայցով դատարան դիմելու խնդրանքով. Լաշա Արսենիձեն նույն սոցիալական ցանցերի միջոցով պետք է ներողություն խնդրի հայ ազգից»,- ասվում է հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը ստորագրահավաք էր սկսել Լաշա Արսենիձեի դեմ, որը տեսանյութով վիրավորական արտահայտություներ էր անում Վրաստանում ապրող հայերի մասին: