Ստեփանավանում պարեկը մահացել է ալերգիայից. նրա մահվանից 1 ժամ առաջ էլ մահացել էր տատիկը

Հունիսի 30-ին «Ստեփանավան» ԲԿ-ից հայտնել են, որ «Կվինկեի այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը գիտակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով հանկարծամահ է եղել:

Պարզվել է, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է:

Աղբյուրի տեղեկություններով՝ նա աշխատում էր Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում։ Իր մահից 1 ժամ առաջ էլ, ըստ նախնական տեղեկությունների, ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը: