Դավաճանը մնում է իշխանության, իսկ թշնամին մոտենում է Երևանին․ Սաղաթելյան

ԵՄ գրասենյակի առջև իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև քննադատություններին, թե ինչու է նստացույցն իրականացվում միջազգային կառույցների շենքերի դիմաց, ոչ թե ՀՀ կառավարության՝ նշելով, որ դա չի նշանակում, թե բավարարված են կառավարության գործունեությամբ․

«Այս օրին հասել ենք օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում, իրենք են բերել ու հասցրել այս վիճակին։ Մեզ համար ակնհայտ է, որ քանի կա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան և կապիտուլյանտ իշխանությունը, գնալով մեր վիճակն ավելի է վատանում։

Իսկ քննադատողների ձեռքը չենք բռնել, դիմադրության շարժման ակտիվ փուլից անցել է 8 ամիս և որևէ մեկը որևէ բան չի արել»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ դավաճանը մնում է իշխանության, իսկ թշնամին մոտենում է Երևանին։

Մանրամասները՝ տեսանյութում։