Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքն ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել
Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքն ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց՝ պատերազմի ընթացքում բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է, վարչապետի կողմից եղե՞լ է որոշում՝ որևէ զինատեսակ չօգտագործելու:
Փաշինյանը զինատեսակների հետ կապված ասելիք ուներ, սակայն չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել նիստի բաց հատվածում: Այնուամենայնիվ նշեց, որ Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել: