Ադրբեջանը Կարմիր խաչի միջոցով կարող է օգնություն ցուցաբերել հայերին․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 24-ին հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։
Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում։
Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը (անօրինական-խմբ․) տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժման և անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։
Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը Կարմիր խաչի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։