Իջևանում իր խանձած խոզերի նկարը դնե՞նք, Էրդողանը գլուխը շոյել է, եկել, զինանշան փոխելուց է խոսում

Եթե Տիգրանաշենը տանք, Ադրբեջանը Սյունիքի նկատմամբ վերահսկողություն է ունենալու նաև այնտեղից։ Անկլավների մասին խոսակցությունները ակտիվացան, երբ Վրաստանը որոշեց ՌԴ-հետ հարաբերությունները կարգավորել և Լարսին այլընտրանքային թունելի ճանապարհ կառուցել, որին Իրանն ու Հայաստանը կարող են միանալ: Բաքուն, բարձրացնելով սահմանազատման հարցը, ուզում է ուռուցքի նման նստել ՀՀ-ի գլխավոր տրանսպորտային ճանապարհների վրա ու վերահսկել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ զինանշանի 4 թագավորությունները, Նոյան Տապանը և Արարատ լեռը ինչ կապ ունեն 1991-ին հիմնված ՀՀ-հետ, Գասպարյանը պատասխանեց. «Իջևանում իր խանձած խոզի նկարը դնե՞նք: Թուրքական խոսափողն է դարձել, Էրդողանը գլուխը շոյել է, ինչպես ընտանի կենդանու, ուզում է զինանշանը փոխի»:

Մանրամասները՝ տեսանյութում: