Թուրքիան Հայաստանի հավաքականին կընդունի սեպտեմբերի 8-ին

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։

Հավաքականների առաջին դիմակայությունը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։

Էսքիշեհիր քաղաքը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում՝ մայրաքաղաք Անկարայից 250կմ հեռավորության վրա։