Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի
Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց։ Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելովԵրևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է Իմ կողմից: Այս մասին հայտնել է Իշխան Սաղաթելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը
«Ահա ՎԴ/5036/05/22 գործով ՀՀ վարչական դատարան 06/06/2023 որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է, Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել է:
Մյուս երեք գործերով եզրափակիչ դատական ակտերի մասին կծանուցեմ հաջորդիվ»-նշել է փաստաբանը: