Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց միջադեպը պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան

Այսօր դատական նիստից առաջ լրագրողները հարցեր են ուղղել Աշոտ Փաշինյանին, մասնավորապես հետաքրրվելով, արդյոք վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան է հասցրել։

Աշոտ Փաշինյանը պատասխանել է, որ չի նսեմացրել հերոսի մորը՝ տիկին Գայանեին, և գլուխ է խոնարհում բոլոր հերոսների և նրանց հարազատների առջև, այդ թվում տիկին Գայանեի, բայց պնդել է, որ յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա։