Իրանը զգուշացնում է Իսրայելին՝ ցուցադրելով հիպերձայնային հրթիռները

20101112fire

Իրանը ցուցադրելով «Ֆատահ» նոր հրթիռները, զգուշացնում է Իսրայելին, որ վերջինս չփորձի որևէ գործողություն կատարել իրենց դեմ։ Այս մասին հայտարարել է Լիվանի ռազմական փորձագետ, բրիգադի գեներալ Հիշամ Ջաբերը։

Նրա կարծիքով, Իրանի հրթիռային առաջընթացը փոխում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և զսպող գործոն հանդիսանում Իսրայելի համար։

Ջաբերը նշել է, որ Իրանը նախապատվությունը տալիս է հրթիռային զինտեխնիկայի զարգացմանը, քանի որ, նախ ժամանակակից պատերազմում փորձում են մարդկային գործոնը հնարավորինս քիչ կարևորել, բացի այդ, հրթիռը անհամեմատ ավելի էժան է, քանի 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչները։