Ուկրաինայում տղամարդիկ ներկայացնում են կնոջ մահվան կեղծ վկայականներ

Ուկրաինայում տղամարդիկ զորահավաքից խուսափելու համար անցնում են պետական սահմանը կնոջ մահվան մասին կեղծ փաստաթուղթ ներկայացնելով։ Այս մասին գրում է Interia-ն։

«Ոչ բոլոր ուկրաինացիներն են ցանկանում մասնակցել ռազմական գործողություններին։ Նրանք, ովքեր ցանկանում են խուսափել զորահավաքից, հաճախ վնասում են իրենք իրենց, կամ կանանց մահվան մասին կեղծ փաստաթղթեր են ներկայացնում, քանի որ միայնակ ծնողներին թույլատրվում է անցնել սահմանը»,-գրում է պարբերականը։