Ադրբեջանը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

«ԼՂ հայերին իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ` սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել խաղաղության օրակարգն ու բանակցային գործընթացը»,-այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, թե հայկական կողմը շարունակում է հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում և սադրանքներով հնարավոր չպիտի լինել շեղել այդ օրակարգից։