Եվրոպա լիգայի եզրափակչի պատվիրակը Հայաստանի ներկայացուցիչն է

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչի պատվիրակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչն է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլիա» (Իսպանիա) – «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։ Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։