Ադրբեջանցիները Բերձորում հուշահամալիր են հողին հավասարեցրել
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Նշվում է, որ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: